ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են. Ղազարյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են: Որևէ բարձրաստիճան պաշտոններում մեր թեկնածուներին չենք առաջադրում, որովհետև ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է: Կարելի է սպասել, մեկ, երկու տարի, բայց ՀԱՊԿ-ն այլևս սպառել է և այն դիրքորոշումը, որն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ՝ անընդունելի է»,-լրագրողների հետ զրույցում անդրադառալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը մի դիրքորոշում է հայտնել, որն ուղիղ հակասության մեջ է մեր իրականության հետ:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ Ղազարյանը նշեց. «Երբ ՀՀ-ն որոշում կայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել և որից դուրս գալ, այդ մասին կտեղեկացնի»: