Գևորգյանի մահվան համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ՔԿՀ պատասխանատուները․ Ալավերդյան

https://arm.sputniknews.ru/20261112/gevvorgjani-mahvan-hamar-petq-e-pataskhanatvutjan-entarkven-qkh-pataskhanatunery-alaverdjan-109261978.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0b/19/25497778_0:0:1418:1063_1920x0_80_0_0_cc5c37f3f96a043526f7cd4bd9ff8c63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լարիսա ալավերդյան, արսեն գևորգյան, «նուբարաշեն» քկհ, մահ

լարիսա ալավերդյան, արսեն գևորգյան, «նուբարաշեն» քկհ, մահ

Բաժանորդագրվել

Ալավերդյանի խոսքով` պատասխանատվության հարցը չի կարող սահմանափակվել միայն մահվան պատճառը պարզելով։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանի գործով պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարներն ու հերթապահ պատասխանատուները։ Այս մասին Արսեն Գևորգյանի մահվանն ու իշխանությունների կողմից ընդդիմախոսների հետապնդումներին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա ընդգծեց, որ անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության պարտավորությունն է՝ անկախ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներից կամ քաղաքական հայացքներից։

«Փաստորեն տեսնում ենք, որ մահը՝ լինի դա բանակում, լինի դա ազատազրկման վայրերում, կարծես թե սովորութային նորմ է դառնում»,– ասաց Ալավերդյանը։

Նախկին ՄԻՊ-ը հիշեցրեց ՄԱԿ-ի՝ բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների մասին, որոնք 2015 թվականին վերանայվելուց հետո հայտնի են որպես «Նելսոն Մանդելայի կանոններ»։ Նրա խոսքով՝ դրանք սահմանում են անազատության մեջ գտնվող անձանց արժանապատվության, առողջության պահպանման և բժշկական օգնության ապահովման պահանջները։

Անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին՝ Ալավերդյանը հարց բարձրացրեց, թե միանգամից ճիշտ մասնագետը չի գնացել բանտարկվածի մոտ։

«Ո՞վ է գնացել անձի մոտ, որը բողոքում էր սրտի հետ կապված ինչ-որ խնդրից։ Ուղարկել են բուժակին։ Ի՞նչ է, բժիշկ չկա՞ր»,– հարցրեց նա։
Ալավերդյանի խոսքով՝ հրապարակված տեղեկություններից հետևում է, որ Գևորգյանի՝ առողջական վիճակից բողոքելու պահից մինչև շտապօգնության ժամանումը գրեթե մեկ ժամ է անցել։

«Ինֆարկտի ժամանակ դա շատ մեծ ժամանակահատված է»,– նշեց նախկին ՄԻՊ-ը։
Միաժամանակ, Գևորգյանի մահվան պատճառը և բժշկական օգնության հնարավոր ուշացման ազդեցությունը պետք է պարզվեն համապատասխան քննությամբ։ Ալավերդյանը հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկում մահվան դեպքի վերաբերյալ որոշումներից մեկին՝ ընդգծելով, որ պետության պատասխանատվության հարցում կարևոր են նաև պատշաճ քննությունը, տուժողների փոխհատուցումն ու պատասխանատու անձանց նկատմամբ իրավական միջոցների կիրառումը։

Նրա գնահատմամբ՝ Արսեն Գևորգյանի մահվան գործով քրեական վարույթ նախաձեռնելը բավարար չէ, եթե պատասխանատվության հարցը պատշաճ քննության առարկա չի դառնում։

«Ասում են՝ քրեական գործ են հարուցել, չկա մեղադրյալ։ Այսինքն՝ պիտի մեղավորը սի՞րտը լինի»,– ասաց Ալավերդյանը՝ քննադատելով մահվան հանգամանքների վերաբերյալ իշխանությունների արձագանքը։

Նա պահանջեց ուսումնասիրել նաև անազատության մեջ մահվան նախորդ դեպքերը, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները, և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց։
Ալավերդյանը հավելեց, որ հետևողական են լինելու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների բացահայտման և պատասխանատվության հարցում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a comment