Գերասիմ Վարդանյանը չի վերցնի Արտաշատի ավագանու մանդատը

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ստանալ Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։

«Իմ՝ ավագանու կազմում չլինելն առաջիկա քաղաքական գործընթացներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի»,- նշել է նա իր հայտարարության մեջ։

Չնայած այս որոշմանը՝ ՀՅԴ-ն շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը Արտաշատի ավագանիում։ Տեղական խորհրդում քաղաքական ուժը կներկայացնեն Արտավազդ Մարգարյանը, Անի Ազատյանը, Արտակ Թադևոսյանը և Հերմինե Իսրայելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment