Նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ. «Ժողովուրդ»

https://arm.sputniknews.ru/20261112/nvor-sahmanadrutjan-shurj-ishkhanutjan-tsragrery-tevakvokhum-en-nvor-pul-zhvoghvovurd-109251693.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/05/91003721_93:0:1514:1066_1920x0_80_0_0_f24b771bbcddd9f714368114dccf3e58.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, սահմանադրական դատարան

սահմանադրություն, սահմանադրական դատարան

Բաժանորդագրվել

Դեռ պարզ չէ, թե ինչպես են ընտրվելու երդվյալ ատենակալները, և ինչ երաշխիքներ են նրանք ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

Թերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։
«Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել»,- գրում է թերթը։

Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, թե այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։

Թերթն ընդգծում է՝ քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։

Ի դեպ, դեռ պարզ չէ, թե Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի որ մոդելն է ներդրվելու։ Օրինակ, ատենակալներն առանձին որոշելու են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևելու է դատավարության օրինականությանը և որոշելո՞ւ է պատիժը, թե՞ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցելու որոշման կայացմանը։

Դեռ պարզ չէ նաև, թե Հայաստանի դեպքում ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք, և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

Դեռ 2025թ․ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծման մտադրության մասին։ Նրա կարծիքով՝ գործող Սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի և դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այդ լուծումը վարչապետը տեսնում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մեջ։

Leave a comment