https://arm.sputniknews.ru/20261112/rdum-hh-despan-gurgen-arsenjann-irern-e-havaqum-zlm-109250597.html
ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իրերն է հավաքում․ ԶԼՄ
ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իրերն է հավաքում․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թեպետ դեռ ամռանն էր հայտնի դարձել Արսենյանի հետկանչի մասին, սակայն նոր դեսպանի նշանակումը ձգձգվում է։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T09:35+0400
2026-11-12T09:35+0400
2026-11-12T09:44+0400
գուրգեն արսենյան
դեսպան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108980096_0:486:1135:1124_1920x0_80_0_0_e1141806b558df3f2859a94dd7bd073e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իրերն է հավաքում՝ Երևան վերադառնալու համար։ Այս մասին գրում է «Հրապարակը»։Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ։ 2024թ․ օգոստոսին ՌԴ-ում դեսպան նշանակված Արսենյանի հետկանչի մասին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն նոր դեսպանի նշանակումն ուշանում է։«Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը»,- գրում է «Հրապարակը»։Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108980096_0:429:1135:1280_1920x0_80_0_0_916d22e8795cf8385a2a4b9b5ae68efa.jpg.webp
գուրգեն արսենյան, դեսպան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
գուրգեն արսենյան, դեսպան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Թեպետ դեռ ամռանն էր հայտնի դարձել Արսենյանի հետկանչի մասին, սակայն նոր դեսպանի նշանակումը ձգձգվում է։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իրերն է հավաքում՝ Երևան վերադառնալու համար։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթն Արսենյանի մտերիմներից տեղեկացել է, որ նա հսկայական «օժիտ» է հավաքել, որովհետև պետական գույքը չի օգտագործել, որոշ բաներ Հայաստանից է տարել կամ իր միջոցներով ձեռք բերել։ Ըստ տեղեկությունների՝ նույնիսկ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա և հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։
Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ։ 2024թ․ օգոստոսին ՌԴ-ում դեսպան նշանակված Արսենյանի հետկանչի մասին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն նոր դեսպանի նշանակումն ուշանում է։
«Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը»,- գրում է «Հրապարակը»։
Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի։