ԱՄՆ փոխնախագահը մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Իրանի ուժայինների հետ. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20261112/amn-pvokhnakhagahy-mtadir-e-ughigh-banakcutjunner-varel-irani-uzhajinneri-het-zlm-109249974.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3e7b925de1cd3b68a2fd265cbe6b4f1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն

ամն, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, բանակցություններ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Ամերիկայի առաջնորդը վերջին օրերին իր շրջապատին հասկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ փոխնախագահին վստահել բանակցային գործընթացի վերագործարկումը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է հակամարտությունը դադարեցնելու նպատակով Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։

«Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի հետ առերես բանակցությունների հնարավորությունը, քանի որ նա դառնում է Իրանի հետ գլխավոր բանակցողը՝ ձգտելով վերջ դնել պատերազմին, որը բեռ է համարվում Հանրապետական կուսակցության համար»,- գրում է պարբերականը։

Հրապարակման մեջ նշվում է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին իր շրջապատին հասկացրել է, որ պատրաստ է Վենսին վստահել բանակցային գործընթացի վերագործարկումը, և նրան օժտել է համապատասխան լիազորություններով, թեև անձնական հանդիպման քննարկումներն առայժմ նախնական բնույթ են կրում։

Հիշեցնենք, որ Վենսը բացահայտորեն Իրանի հետ հակամարտությունը նշել էր որպես նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության գլխավոր պատճառ, ինչի հետևանքով կուսակցությունը կորցրեց վերահսկողությունը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։

Leave a comment