UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին ծեծել են․ ըստ նրա՝ Ուսման Նուրմագոմեդովն ու նրա շրջապատի անդամները

UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ Աբու Դաբիում իրեն և իր ընկերոջը ծեծի են ենթարկել ռուսաստանցի մարտիկ Ուսման Նուրմագոմեդովն ու նրա շրջապատի անդամները։

Դվալիշվիլիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի նախասրահում, երբ ինքը հարցազրույց էր տալիս RAF մրցաշարից առաջ։ Նրա պնդմամբ՝ Նուրմագոմեդովն ու ընկերները մոտեցել են թիկունքից և հարձակվել իրենց վրա։

Վրացի մարտիկը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ մանրամասներով։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a comment