Եվրամիության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։
Ինչպես հայտնում է Reuters-ը, սահմանափակումները կվերաբերեն 145 կազմակերպության ու անձանց, որոնց Բրյուսելը համարում է կապված ռուսական ֆինանսական համակարգի, ստվերային նավատորմի և ապատեղեկատվության տարածման արշավների հետ:
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոր պատժամիջոցները կքննարկեն երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին:
Ռուսաստանի իշխանությունը պատժամիջոցներն անվանում են ապօրինի և անարդյունավետ, որոնք, առաջին հերթին, խանգարում են հենց դրանց նախաձեռնողներին։