ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել Ջրային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Քննարկվել են «Արփա-Սևան» և «Որոտան-Արփա» ջրատար թունելների շահագործման, ինչպես նաև ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի տարեկան չափաքանակի սահմանման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։
Նիստի արդյունքում առաջարկվել է նախաձեռնել երկու ծրագիր։
Առաջինը նախատեսում է գնահատել Սևանա լիճ ջուր տեղափոխելու հնարավորությունները՝ ուսումնասիրելով Որոտան-Արփա-Սևան հիդրոհամակարգի ներուժն ու հասանելի ջրային ռեսուրսները։
Երկրորդը վերաբերում է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի տարեկան չափաքանակի սահմանման մեթոդաբանության մշակմանը՝ մաթեմատիկական մոդելի միջոցով գնահատելով ջրառի հնարավոր սցենարներն ու ռիսկերը։
Առաջարկությունների նպատակն է համատեղել Սևանա լճի էկոլոգիական պահանջների պահպանումը, ջրային պաշարների վերականգնումն ու ոռոգման ջրի պահանջարկի բավարարումը։
Առաջարկները ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարությանն ու Ջրային կոմիտեին։