Շուրջ 25 հազար բռնի տեղահանված արցախահայեր արդեն լքել են Հայաստանը. Գեղամ Ստեփանյան. «Ապառաժ»

«Ապառաժ». Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած շարունակական հումանիտար և սոցիալական խնդիրները՝ զգուշացնելով, որ հրատապ աջակցության ծրագրերը զգալիորեն կրճատվել կամ դադարեցվել են, մինչդեռ տեղահանվածները շարունակում են ունենալ պատշաճ բնակարանի, կայուն աշխատանքի և հասարակական կյանքին լիարժեք ինտեգրվելու կարիք։

Նա հայտնել է, որ շուրջ 25 հազար բռնի տեղահանված արցախահայեր արդեն լքել են Հայաստանը՝ երկրորդային արտագաղթի հետևանքով։ Գեղամ Ստեփանյանը նախազգուշացրել է, որ առանց գործուն աջակցության՝ բազմաթիվ այլ ընտանիքներ ևս կարող են հարկադրված լինել հնարավորություններ փնտրել այլ երկրներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment