Թրամփը պատրաստ է աշխատել Այզենկոտի հետ, եթե նա դառնա Իսրայելի վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է արդյունավետ համագործակցել «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ, եթե վերջինս ստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը։

Այս մասին պետական Kan հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Անկասկած։ Իսրայելի ժողովուրդն է քվեարկում, և, իհարկե, մենք կաշխատենք ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ»,– ասել է Հաքաբին՝ պատասխանելով Թրամփի՝ Այզենկոտի հետ համագործակցելու պատրաստակամության մասին հարցին։

Նրա խոսքով՝ Թրամփի աջակցությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Քնեսեթի ընտրությունների ընթացքում, չի նշանակում, որ ԱՄՆ նախագահը բացառում է Իսրայելի կառավարության մեկ այլ ղեկավարի հետ նույնքան սերտ համագործակցությունը։

Leave a comment