«Մենք հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ։ Ինչը տրամաբանական է, լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով եկող տարի կենսաթոշակների բարձրացման մասին հարցին։
Լրագրողներից մեկը նկատեց՝ 2027 թվականի բյուջեի քննարկման ընթացքում կառավարությունը հայտարարեց 1000 դրամով թոշակների բարձրացման մասին, բայց մահվան նպաստը չհանելու որոշման արդյունքում, թոշակները չեն բարձրանա․ մարդիկ խորը հիասթափված են, ասում են՝ նախագծերը կարդում ենք, իրենց աշխատավարձերը տեսնում ենք՝ ինչքանով են բարձրացնում, մեզ համար 1000 դրամ էին նախատեսել, էդ էլ չկա։
Իսկ մահվան նպաստների տրամադրման քաղաքականության հետ կապված հարցերը հորդորեց ուղղել Արսեն Թորոսյանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: