Եղեգնաձորի համայնքապետ է ընտրվել «Հանրապետության» թեկնածու Դավիթ Հարությունյանը

Եղեգնաձոր համայնքում տեղի է ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը՝ 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը։

ՔՊ-ի թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացել է 13 ձայն, ՔՊ–ն քվեարկության կեսից բոյկոտել է և հեռացել նիստերի դահլիճից, հայտնում է Panorama.am-ը:

«Ժողովուրդ, ուրեմն անկախ ամեն ինչից, մենք հաղթել ենք, պատմությունն այլևս դրա մասին խոսելու է։ Մենք գնացինք, հաջողություն»,- ասել է ՔՊ թեկնածուն։

Հնչել են ծափահարություններ։ Իրավիճակը նաև լարվել է։

ՔՊ-ականների հեռանալուց հետո նիստը շարունակվել է։

Leave a comment