Արցախի Կարմիր շուկայի մոտ ադրբեջանցին պայթել է հակատանկային ականի վրա

Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության և ականազերծման ազգային գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունները։

Ըստ ԱՊԱ-ի՝ 1984 թվականին ծնված Իսկանդեր Ադիլօղլու Իսմայիլովը տրակտոր վարելիս պայթել է հակատանկային ականի վրա։ Միջադեպի հետևանքով Իսմայիլովը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։

Leave a comment