ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով

Քաղաքականություն

11.11.2026 | 16:39

Ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կազմակերպությունը դրան համապատասխան արձագանք կտա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չգիտենք, թե ինչի է սպասում [ՀՀ վարչապետ Նիկոլո] Փաշինյանը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Եվ ՀԱՊԿ-ն համապատասխանաբար կարձագանքի դրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ վարչապետը «նախընտրում բոյկոտել» ՀԱՊԿ-ը, այլ ոչ թե կազմակերպությունից դուրս գալը, Պեսկովը պատասխանել է, որ Հայաստանի՝ կազմակերպությանը մասնակցության հարցում որևէ երկիմաստություն չկա․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Երևանը կորցրել է հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ։

«Որևէ երկիմաստություն չկա։ Փաշինյանը, ըստ էության, արդեն բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ին մասնակցության նկատմամբ։ Այն ամենը, ինչ ամրագրված է կանոնադրությամբ, կարող է կիրառվել անդամ երկրների որոշմամբ։ Նախարարը նույնպես երեկ պարզաբանել է, թե կոնկրետ ինչ է նախատեսված կանոնադրությամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ անդամ երկրները չեն պատրաստվում «վտարել» Հայաստանին ՀԱՊԿ-ից։

Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment