Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, կազմակերպությունը համապատասխան արձագանք կտա․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«[Նիկոլ] Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ին մասնակցելու հետաքրքրությունը», — ասել է Պեսկովը՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետի խոսքերը։ Մենք չգիտենք, թե ինչ է ակնկալում Փաշինյանը, սակայն պարզ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին», — հավելել է նա՝ նշելով, որ Երևանը, այնուամենայնիվ, կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական գործընթաց չի նախաձեռնել։ «Բնականաբար, ՀԱՊԿ-ը կարձագանքի սրան»։
«Կանոնադրությամբ նախատեսված ցանկացած դրույթ կարող է կիրառվել անդամ պետությունների որոշմամբ։ Նախարարը երեկ նաև պարզաբանել է, թե կոնկրետ ինչ է ամրագրված կանոնադրության մեջ», — ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին, ով նշել էր, որ անդամ պետությունները Հայաստանին չեն «հեռացնի» ՀԱՊԿ-ից։
Ըստ Պեսկովի՝ Եվրասիական անվտանգության թեման քննարկվում է ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր գագաթնաժողովի ժամանակ։