Օրենբուրգի մանկապարտեզի դաստիարակները ստացել են Քեոսայանի անվան մրցանակներ

Բաժանորդագրվել

Կանանցից յուրաքանչյուրը մեկ միլիոն ռուբլի է ստացել ողբերգությունը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՌԴ Օրենբուրգի մարզի դաստիարակչուհիները երեխաներին փրկելու համար ստացել են Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Բուգուրուսլան քաղաքի մանկապարտեզի աշխատակցուհիներ Լիա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան, վտանգելով սեփական կյանքը, իրենց սաներին պաշտպանել են դանակով զինված տղամարդուց։ Երբ վերջինս հարբած՝ դանակով ներխուժել է մանկապարտեզ, Գալեևան ու Պլատոնովան չեն շփոթվել. երեխաների հետ բարիկադավորվել են ներսում ու մինչև ոստիկանության գալը պաշտպանվել:

Ավելի վաղ Օրենբուրգի մարզպետ Եվգենի Սոլնցևը հայտնել էր, որ կանայք մարզի բյուջեից կստանան 500 հազարական ռուբլի:

Leave a comment