Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայում ընդունել է Զարեհ Սինանյանին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նոյեմբերի 10-ին Թուրքիայում ընդունել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին․ այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

Սինանյանն ընդգծել է, որ իր՝ Ստամբուլ առաջին այցի ընթացքում ցանկանում էր ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի գործունեությանը։

Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Զարեհ Սինանյանին տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, հաջողություն է մաղթել Սինանյանին և ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։

​

 

Leave a comment