ՔԿԾ-ն ներկայացրել է, թե ինչ են արձանագրել տեսախցիկները Արսեն Գևորգյանի խցի մոտ

Արդարադարտության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է, թե ինչ են արձանագրել տեսախցիկները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կյանքից հեռացած Արսեն Գևորգյանի խցի մոտ նոյեմբերի 10-ի առավոտյան։


1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։

2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։

3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։

4. Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։

5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։

6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։

7. Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։

8. Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։

9. Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։

10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

 

Leave a comment