Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի բանակցությունները

Բաժանորդագրվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակցային խմբի իր աղբյուրին։

Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին օրն էր։ Պատվիրակությունները շփվել էին գրեթե 4 ժամ։

ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կառուցողական է անվանել երեկվա բանակցությունները և հայտարարել, որ ամերիկյան կողմը ոգևորված է դրանց առաջին արդյունքներով:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակցային խմբի ներկայացուցիչներից մեկը, հանդիպումն ուղղված է մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը: Ուկրաինական կարգավորումը մասշտաբային քննարկման կետերից միայն մեկն է։

Leave a comment