Պետդուման օրենք է ընդունել, որը պահանջում է բացահայտել ծխախոտի և վեյփերի բաղադրիչները

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները միաձայն ընդունել են օրենք (երկրորդ և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ), որը թույլ չի տալիս ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանք (այդ թվում՝ վեյփ) արտադրողներին իրենց ապրանքների բաղադրիչները դասակարգել որպես առևտրային գաղտնիք։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Ներկայումս ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքների բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է դասակարգվել որպես առևտրային գաղտնիք։ Նոր օրենքը պահանջում է բացահայտել այն բաղադրիչների առկայության և քանակի մասին մանրամասները, որոնք կա՛մ ուժեղացնում են նիկոտինային կախվածությունը, կա՛մ ունեն թունավոր ազդեցություն։

Leave a comment