Ամստերդամն Արսեն Գևորգյանի մահվան միջազգային քննություն է պահանջում

https://arm.sputniknews.ru/20261111/amsterdamn-arsen-gevvorgjani-mahvan-mijazgajin-qnnutjun-e-pahanjum-109208653.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/06/101828613_89:0:1512:1067_1920x0_80_0_0_503bd25ce38edd0da4033ae1e75ae8e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արսեն գրիգորյան, մահ, ռոբերտ ամստերդամ, կաթված, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ստեփանավան

արսեն գրիգորյան, մահ, ռոբերտ ամստերդամ, կաթված, քրեակատարողական հիմնարկ (քկհ), ստեփանավան

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով` կալանավորված անձի կյանքի և առողջության պաշտպանության պատասխանատվությունը կրում են պետական մարմինները։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել անհապաղ միջազգային քննություն սկսել՝ պարզելու կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:

Ամստերդամի խոսքով՝ Գևորգյանի նկատմամբ մինչև կալանավորումն արդեն հրապարակային արշավ էր ընթանում, իսկ նրա մեղավորությունը որևէ դատարան չէր հաստատել։

«Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը։ Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեղադրանքը ներկայացնել որպես ապացուցված մեղք։ Կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է»,– ընդգծել է իրավապաշտպանը։

Ամստերդամը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչ պայմաններում է Գևորգյանը պահվել կալանքի տակ և ինչ հանգամանքներում է մահացել։

«Կալանքի տակ նա չէր կարող ինքնուրույն բժշկի դիմել։ Նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու անմիջական պարտականությունը Հայաստանի իշխանություններինն էր»,– գրել է Ամստերդամը։

Նա կոչ է արել միջազգային քննություն անցկացնել՝ պարզելու Գևորգյանի մահվան հանգամանքները և գնահատելու իշխանությունների գործողությունները։

Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment