«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի

Նիկոլայ Բաբկինը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր սկաուտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա մասնագետը որպես սկաուտ աշխատել է «Ուրալում»։ 2022-2025 թվականներին եղել է «Ակրոնի» համակարգում, իսկ նրա նախորդ աշխատավայրը Երևանի «Փյունիկն» էր։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 25 միավորով չորրորդ տեղում է:

Leave a comment