«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին

«Երեւանի ավտոբուս» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երեկ տեղի ունեցած միջադեպ հետ, երբ տրանսպորտային վերահսկողության աշխատակիցը 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։

Հայտարարության մեջ ասվում է. «Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։

Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը վաղը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»։

Նշենք էր, որ նոյեմբերի 10–ին, տրանսպորտային վերահսկողության կին աշխատակիցը 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին ահազանգել է քաղաքացի Աննա Ստեփանյանը։

Վերջինս այդ մասին գրառում է արել՝ նշելով. ««​Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։

​Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը… Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում ՄԵՆԱԿ ու կորել գրողի ծոցը։

​Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։

​Հիմա` հարց.

​Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն֊մենակ թողնել փողոցում։

​Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։

​Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել։​

Լինելու եմ հետևողական»։

Leave a comment