«Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մարդու մահը դադարում է հարցեր առաջացնել ոչ թե որովհետև պատասխանները պարզ են, այլ որովհետև այլևս չկա վստահություն ոչ մի պատասխանի հանդեպ։
Սահմանին, փողոցում, սեփական տանը, ապօրինի կալանքում… ամենուր մահեր են ու հարցեր, որոնց պատասխանները չկան։ Արդարության պահանջը չի դադարում լինել առօրյայի մաս, բայց այդ ընթացքում դեռ կորցնում ու կորցնում ենք։
Ընդդիմադիր հայացքների համար երիտասարդ մարդիկ են մեռնում։ Բանտում չգտնվելն ու հոգատար ընտանիքի կողքին լինելն այսօր կարող էր խնայել Արսենի կյանքը։ Բանտախուցը չի կարող քաղաքական հայացքների համար պատժամիջոց լինել, մարդը չի կարող մահվան դատապարտվել միայն որովհետև դեմ է օրվա իշխանությանը։
Ցավակցում եմ Արսենի ընտանիքին ու հարազատներին։ Խոսքեր չկան․․․»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: