Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներն ու քարերը հեռացվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ժայռաբեկորների փլուզումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով խնդիրը լուծելու համար տեղանքը տեղում ուսումնասիրվել է, իսկ այսօր՝ փետրվարի 15-ին, նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ու փրկարարները մոտ 1 ժամ հսկայածավալ աշխատանքների արդյունքում վտանգավոր ժայռաբեկորները ու թափվելու վտանգի առաջ կանգնած քարերը հեռացրել են։

Փետրվարի 11-ին ժամը 15:30-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել էին հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։

Leave a comment