https://arm.sputniknews.ru/20261110/orva-yntacqum-3rd-lcanavn-e-pajtel-hvormuzi-neghucum-ihpk-109197725.html
Օրվա ընթացքում 3–րդ լցանավն է պայթել Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿ
Օրվա ընթացքում 3–րդ լցանավն է պայթել Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ում նշել են, որ լցանավը շարժվել է երթուղով, որը հաստատված չի եղել Թեհրանի կողմից։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T23:30+0400
2026-11-10T23:30+0400
2026-11-10T23:30+0400
հորմուզի նեղուց
տեսանյութեր
տեսանյութ
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
լցանավ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109195868_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a32f86c2ee83fdc750d8106cee74fdfc.jpg.webp
Օրվա ընթացքում երրորդ լցանավն է պայթել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ԻՀՊԿ-ում նշել են, որ օրվա երկրորդ կեսին խախտում թույլ տված լցանավը պայթել է ականի վրա՝ «Թեհրանի կողմից չհաստատված երթուղով ընթանալիս»։Հորմուզի նեղուցում նավթ տեղափոխող երկու լցանավ է պայթել և բռնկվելԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին իրանական հեռուստատեսությանը հայտնել է, որ դրանից առաջ ևս երկու լցանավ էր փորձել անցնել Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան F-35 կործանիչի ուղեկցությամբ, սակայն նրանց դա չէր հաջողվել։Մոհեբիի խոսքով՝ Հորմուզի նեղուցը գտնվում է ԻՀՊԿ-ի «հարյուր տոկոսանոց վերահսկողության» ներքո։Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցը փակ է նավագնացության համար, սակայն ԱՄՆ-ն պնդում է հակառակը։
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Очередной контейнеровоз затонул в Ормузском проливе после попадания ракеты
Sputnik Արմենիա
Очередной контейнеровоз затонул в Ормузском проливе после попадания ракеты
2026-11-10T23:30+0400
true
PT0M28S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109195868_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6743c84bc46322a1be1d69ab3e91c865.jpg.webp
հորմուզի նեղուց, տեսանյութեր, տեսանյութ, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, видео
հորմուզի նեղուց, տեսանյութեր, տեսանյութ, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, видео
ԻՀՊԿ-ում նշել են, որ լցանավը շարժվել է երթուղով, որը հաստատված չի եղել Թեհրանի կողմից։
Օրվա ընթացքում երրորդ լցանավն է պայթել Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
ԻՀՊԿ-ում նշել են, որ օրվա երկրորդ կեսին խախտում թույլ տված լցանավը պայթել է ականի վրա՝ «Թեհրանի կողմից չհաստատված երթուղով ընթանալիս»։
ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին իրանական հեռուստատեսությանը հայտնել է, որ դրանից առաջ ևս երկու լցանավ էր փորձել անցնել Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան F-35 կործանիչի ուղեկցությամբ, սակայն նրանց դա չէր հաջողվել։
Մոհեբիի խոսքով՝ Հորմուզի նեղուցը գտնվում է ԻՀՊԿ-ի «հարյուր տոկոսանոց վերահսկողության» ներքո։
Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցը փակ է նավագնացության համար, սակայն ԱՄՆ-ն պնդում է հակառակը։