ԱԺԲ-ի հայտարարությունը Արսեն Գևորգյանի մահվան առիթով

ԱԺԲ-ի հայտարարությունը Արսեն Գևորգյանի մահվան առիթով

ԱԺԲ-ի հայտարարությունը «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան առիթով․ 

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և համախոհներին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ինֆարկտն է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։

Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչու՞ դա չի կանխվել։
 

Մենք պահանջում ենք՝

  1. անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ,
  2. մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն,
  3. նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում,
  4. քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։

Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն»։
 

Leave a comment