https://arm.sputniknews.ru/20261110/erevany-stipvats-e-manevrel-mijazgajin-derakatarneri-het-pvordzagety-hapk-i-masin-109191919.html
Երևանը ստիպված է մանևրել միջազգային դերակատարների հետ․ փորձագետը՝ ՀԱՊԿ-ի մասին
Երևանը ստիպված է մանևրել միջազգային դերակատարների հետ․ փորձագետը՝ ՀԱՊԿ-ի մասին
Sputnik Արմենիա
Հարությունովի կարծիքով՝ Մոսկվան փորձում է ամբողջովին չհեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից՝ տարածաշրջանում իր ազդեցության գործոնն ամբողջովին չսահմանափակելու համար։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T21:55+0400
2026-11-10T21:55+0400
2026-11-10T21:55+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2144/68/21446859_0:0:1601:901_1920x0_80_0_0_51e59904f537976b8b5baf93eb0037e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները դեմ չեն, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ ձևով մնա, այսպես ասած, սեղանին՝ որպես ռուսական կողմի հետ առևտրի առարկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել անվտանգային փորձագետ Դավիթ Հարությունովը։Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նիստում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կզրկվի կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Հայկական կողմից էլ մի քանի անգամ ուղիղ և անուղղակի ձևով հայտարարություններ են հնչել, որ ըստ էության, պաշտոնական Երևանը դեմ չի լինի, եթե հեռացվի կազմակերպությունից, թեպետ նշում են՝ կազմակերպությունը նման ընթացակարգ չունի։Ինչ վերաբերում է այն հարցին՝ կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ի հանդեպ գործընթացներում ադրբեջանական ճնշման գործոնը լինել, Հարությունովը դա ոչ իրատեսական է համարում։ Մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ի նկատմամբ դիրքավորումն ավելի շուտ ներքին օրակարգ է, որը լավ խաղարկվում է հակառուսական տրամադրություններ ունեցողների շրջանում, ինչպես նաև Ռուսաստանին մեսիջներ ուղարկելու համատեքստում։ Հարությունովի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի տարբերակն ավելի անվտանգ խաղ ր, քանի որ, ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի հետ հարաբերությունների փոփոխությունը այնպիսի կոշտ հետևանքներ չէր ունենա, ինչպես ԵԱՏՄ-ի դեպքում է և այլն։ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր նաև հայտարարեց, որ միևնույն է՝ անգամ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից, իրավունք ունի ակնկալել կոլեկտիվ պաշտպանություն, և Հայաստանի առջև դռները չեն փակվում։ Հարությունովի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում ձևավորված անվտանգային ճարտարապետությունը որոշակի փոփոխություններ ունի, և ռուսական կողմը փորձում է դա նվազագույնի բերել։Փորձագետը համաձայն է, որ նախկինում հայկական կողմի բավականին կտրուկ և ռադիկալ մոտեցումները, օրինակ, ատոմակայանի և երկաթգծի կոնցեսիայի փոխանցման հարցում փոխվել է։ Պարզ է, որ կոշտ հայտարարությունների ետնաբեմում տարբեր քննարկումներ են, որոնք չեն հանրայնացվում։ Փորձագետը չի բացառում, որ ապագայում կարող է որոշակի փոփոխություն լինել նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում, սակայն այս պահին դա միայն տեսական հնարավորություն է։ՀԱՊԿ-ը ՀՀ–ի դուրս գալու դեպքում կպահպանի ներուժը, իսկ Երևանըստիպված է վերադիրքավորվել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2144/68/21446859_0:0:1425:1068_1920x0_80_0_0_be8a25c2b68907fdd2718572a06a54a2.jpg.webp
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, ռուսաստան
Հարությունովի կարծիքով՝ Մոսկվան փորձում է ամբողջովին չհեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից՝ տարածաշրջանում իր ազդեցության գործոնն ամբողջովին չսահմանափակելու համար։
Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նիստում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կզրկվի կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Հայկական կողմից էլ մի քանի անգամ ուղիղ և անուղղակի ձևով հայտարարություններ են հնչել, որ ըստ էության, պաշտոնական Երևանը դեմ չի լինի, եթե հեռացվի կազմակերպությունից, թեպետ նշում են՝ կազմակերպությունը նման ընթացակարգ չունի։
«Պետք է հաշվի առնել գլոբալ իրավիճակը․ Հայաստանն ու գործող իշխանությունները ճնշման են ենթարկվում տարբեր ուղղություններից։ Ու էդ պայմաններում ՀՀ իշխանությունները մանևրում են, ՀԱՊԿ-ն էլ կարող է պոտենցիալ դերակատարներից լինել այս պատմության մեջ»,- նշեց Հարությունովը։
Ինչ վերաբերում է այն հարցին՝ կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ի հանդեպ գործընթացներում ադրբեջանական ճնշման գործոնը լինել, Հարությունովը դա ոչ իրատեսական է համարում։ Մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ի նկատմամբ դիրքավորումն ավելի շուտ ներքին օրակարգ է, որը լավ խաղարկվում է հակառուսական տրամադրություններ ունեցողների շրջանում, ինչպես նաև Ռուսաստանին մեսիջներ ուղարկելու համատեքստում։ Հարությունովի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի տարբերակն ավելի անվտանգ խաղ ր, քանի որ, ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի հետ հարաբերությունների փոփոխությունը այնպիսի կոշտ հետևանքներ չէր ունենա, ինչպես ԵԱՏՄ-ի դեպքում է և այլն։
«Ակնհայտ է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս մնալը Ռուսաստանի համար ամեն դեպքում դրական չի լինի։ Նախկինում եղած անվտանգային մոդելը փոխվում է, և ռուսական ազդեցությունը կարող է փոխարինվել, օրինակ, թուրքական մոդելով՝ Ադրբեջանի հետ միասին, կամ ինչ-որ կերպ՝ Արևմուտքով։ Ռուսաստանն ինքը չի ցանկանում սահմանափակել մեր տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շրջանակը»,- կարծում է Հարությունովը։
Փորձագետը համաձայն է, որ նախկինում հայկական կողմի բավականին կտրուկ և ռադիկալ մոտեցումները, օրինակ, ատոմակայանի և երկաթգծի կոնցեսիայի փոխանցման հարցում փոխվել է։ Պարզ է, որ կոշտ հայտարարությունների ետնաբեմում տարբեր քննարկումներ են, որոնք չեն հանրայնացվում։ Փորձագետը չի բացառում, որ ապագայում կարող է որոշակի փոփոխություն լինել նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում, սակայն այս պահին դա միայն տեսական հնարավորություն է։