Նոր Սահմանադրության նախագծի 95 տոկոսը քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդում․ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր կրկին նման պնդում արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Կրկնեց․ «Եթե որևէ բան չպատահի, այս ամսվա մեջ կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը»։
Մինչ այն Ազգային ժողով ներկայացնելը, քննարկումների հարթակ կբացվի․ «Բավականին երկար ժամանակ տրամադրելու ենք քննարկումներին, այնքան, որքան պետք է բացատրելու համար, թե այս կամ այն դրույթը նախատեսելով՝ ինչ ենք նկատի ունեցել, ինչ լավարկումներ, փոփոխություններ կան գործող Սահմանադրության համեմատ»։
Սրբուհի Գալյանը հնարավոր չի համարում, որ նախագիծը խորհրդարան ներկայացվի մինչեւ տարեվերջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: