Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

https://arm.sputniknews.ru/20261110/pashinjann-u-makrvony-qnnarkel-en-hhem-vizaneri-azatakanacman-gvortsyntacy-109189377.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109188152_84:0:1417:1000_1920x0_80_0_0_7ff12f10b97a5a94f3f7b22c9a57618e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, հայաստան, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, շենգենյան վիզա

ֆրանսիա, հայաստան, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, շենգենյան վիզա

Բաժանորդագրվել

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցության զարգացումը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Փաշինյանի՝ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու շրջանակում։

Կառավարությունից հայտնել են, որ Մակրոնը ողջունել է ՀՀ վարչապետի այցը՝ նշելով, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հայ–ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների օրակարգը։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձել են ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Leave a comment