«Ամեն պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում: Բնականաբար, ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները քննարկելու են մեր եկեղեցուն հուզող զանազան հարցեր և, հատկապես, այսօրվա իրավիճակների վերաբերյալ»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշել է, որ որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսների որևէ տեղ հավաքվելուն: «Այն ցնորամիտ բաները, որ եպիսկոպոսաց ժողով ՀՀ-ից դուրս չի կարող լինել, պարզապես օդի մեջ խոսքեր են: Մի խումբ ապիկարներ պարզապես ուզում են մեր ժողովրդին տկարամիտի և հիմարի տեղ դնել»,- հավելել է նա: