Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայացած պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, որին մասնակցել է 6 մարզիկով, հաղորդում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Սա նրա աշխարհի չեմպիոնի 5-րդ տիտղոսն էր։

Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանը աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։

Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։

Հավաքականին ուղեկցել են գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը և ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։ Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 66 երկրների մարզիկներ։

Leave a comment