Էջմիածնում 15–ամյա աղջիկը դանակահարել է ընկերուհուն. մանրամասներ

Բաժանորդագրվել

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Էջմիածնի դպրեցներից մեկի մոտ 15–ամյա աղջիկը դանակով հարվածել է ընկերուհուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին։

«Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն»,–ասվում է հաղորդագրութան մեջ։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։

Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment