https://arm.sputniknews.ru/20261110/hajastann-u-irany-pvokhymbrnman-hushagir-en-stvoragrel-mijkaravarakan-handznazhvoghvovi-nistum-109186952.html
Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել միջկառավարական հանձնաժողովի նիստում
Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել միջկառավարական հանձնաժողովի նիստում
Sputnik Արմենիա
Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T18:46+0400
2026-11-10T18:46+0400
2026-11-10T18:49+0400
մհեր գրիգորյան
փոխվարչապետ
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հուշագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186395_0:0:1500:844_1920x0_80_0_0_f512408da7ca9b9c18cb3a78ed5dfbdf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Գործադիրը հիշեցրել է, որ նիստը Երևանում համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։Կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։Նրանք միջկառավարական հանձնաժողովը գնահատել են որպես քաղաքական պայմանավորվածությունները գործնականում իրականացնելու արդյունավետ հարթակ։ՀՀ–ն և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել գրեթե բոլոր ոլորտներում․ Մհեր ԳրիգորյանՄհեր Գրիգորյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար։Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109186395_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0fe798161564f21e0773d13b2526ae54.jpg.webp
մհեր գրիգորյան, փոխվարչապետ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր
մհեր գրիգորյան, փոխվարչապետ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հուշագիր
Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Գործադիրը հիշեցրել է, որ նիստը Երևանում համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
Կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Նրանք միջկառավարական հանձնաժողովը գնահատել են որպես քաղաքական պայմանավորվածությունները գործնականում իրականացնելու արդյունավետ հարթակ։
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։
Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։