Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ 86 ավտոմեքենայի մասնակցությամբ․ կան զոհեր և տուժածներ։
Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 46-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը, ինչից հետո նրանց են բախվել ևս 63 ավտոմեքենա։
Հավանաբար, ավտոմայրուղու հարակից երթևեկելի հատվածում վարորդները, նկատելով տեղի ունեցած վթարը, շեղվել են ուշադրությամբ և կորցրել մեքենաների կառավարումը։ Արդյունքում բախվել է ևս 23 ավտոմեքենա։