Ոչ ոք չի հասկանում, թե ինչ են անելու եվրոպացիները Աբու Դաբիում. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ են մտադիր անել եվրոպացի ներկայացուցիչները Աբու Դաբիում, քանի որ այդ բանակցություններին, բացի Ռուսաստանից, Ուկրաինայից և Միացյալ Նահանգներից, ուրիշ ոչ ոք չի մասնակցում։
«Եվրոպացիները, ինչպես ասում են, կարծես թե գնել են իրենց տոմսերը և պարզապես կմնան հյուրանոցում։ Սա եռակողմ ձևաչափ է, որին, բացի Ռուսաստանից, ուկրաինական կողմից և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից, ուրիշ ոչ ոք չի մասնակցում։ Ինչո՞ւ են նրանք դա անում։ Ենթադրաբար՝ Կիևի վարչակարգին որոշակի տեղեկատվական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար», — «Վեստի» լրատվամիջոցին ասել է Զախարովան։
Նա նշել է, որ հետաքրքիր կլիներ իմանալ բանակցությունների համար եվրոպացիների այցի իրական նպատակները, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե նրանք այնտեղ ինչ են մտադիր անել։