IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

Ներկայացված լուծումներից մեկը IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտն էր, որը նախատեսված է ինչպես անձնական ուղևորությունների, այնպես էլ գործուղումների համար։

IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել ճամփորդությունների ընթացքում լրացուցիչ հնարավորություններ և արտոնություններ։ 

«Visa Wizz Air Platinum քարտը համադրում է Visa Premium դասի հնարավորությունները և Wizz Air-ի առաջարկած առավելությունները։ Քարտապանները կարող են գնումների դիմաց ստանալ քեշբեք, ինչպես նաև օգտվել Wizz Discount Club-ի հատուկ առաջարկներից», – նշեց Արթուր Քոչարյանը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում ներկայացված մյուս լուծումը IDDistributor հարթակն էր, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել մատակարարների և առևտրային կետերի միջև վճարումները՝ միաժամանակ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցների հասանելիություն։

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման առաջատար մենեջեր Թորոս Դավթյանը կարևորեց մարզային բիզնեսների համար շրջանառու միջոցների հասանելիության ապահովումը։  

«IDDistributor-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և վաճառակետերի համագործակցության համար․ վճարումը կատարվում է QR կոդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում վաճառակետը կարող է օգտվել Rocket Distributor վարկային սահմանաչափից։ Արդյունքում վաճառակետը կարողանում է շարունակել ապրանքների ձեռքբերումը, մատակարարը ստանում է վճարումը, իսկ սպառողը ձեռք է բերում անհրաժեշտ ապրանքը», – նշեց Թորոս Դավթյանը։

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի մարզային թիմի համակարգող Տիգրան Աղաջանյանն ընդգծեց հարթակի ընդլայնման կարևորությունը։

«Մեր նպատակն է ընդլայնել IDDistributor հարթակի գործունեության աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ներգրավելով ավելի շատ մատակարարների և արտադրողների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Սա ավելի մեծ թվով տնտեսվարողների հնարավորություն կտա օգտվելու հարթակի ընձեռած անկանխիկ վճարումների և ֆինանսավորման գործիքներից», –ասաց Տիգրան Աղաջանյանը։ 

IDBank-ը շարունակում է զարգացնել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող ֆինանսական և թվային լուծումները՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը նաև մարզերում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Leave a comment