Քաղաքականություն
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջին օրը։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային հայտնել են Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունից։ Եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է վաղը՝ նոյեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարից ի վեր առաջին անգամ, Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները։ Եվրոպայի ներկայացուցիչներն անմիջականորեն չեն մասնակցում դրանց, այլ Կիևի հետ առանձին խորհրդակցություններ են անցկացնում։
Բացի այդ՝ ռուսական կողմի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի պատվիրակությունը խորհրդակցություններ էր անցկացրել ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտնել էր, որ ռուսական կողմը պատրաստ է պատերազմի ավարտին, եթե դրա համար ստեղծվեն «համապատասխան պայմաններ»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի