Բուլղարիայի «Թրակիա» մայրուղու վրա 86 տրանսպորտային միջոց է բախվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մահացել է առնվազն 11 մարդ, իսկ 46-ը՝ վիրավորվել։
Միջադեպը սկսվել է բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի բախումից, որից հետո դրանց են բախվել ևս 63 տրանսպորտային միջոցներ․ գրել են ԶԼՄ-ները։
Ավտոմայրուղու հանդիպակաց ուղղությամբ վարորդները, հավանաբար, շեղվել են վթարի պատճառով և կորցրել կառավարումը, ինչը հանգեցրել է ևս մեկ բախման՝ 23 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ։