Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար

Քաղաքականություն

10.11.2026 | 16:30

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին թուրք  նախարարը  հայտարարել է Անթալիայում  СOP31-ի  շրջանակներում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ու նշել է, որ այս հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։

Ուրալօղլուն նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում, հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը, գործընթացը, իր կարծիքով, երկար ժամանակ չի պահանջի։

Նա նաև  հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment