Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները․ Աբդուլքադիր Ուրալօղլու

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։

Ուրալօղլուի խոսքով՝ երկաթուղային անցակետի և «Ալիջան» ավտոճանապարհային սահմանային անցակետի բացման համար անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտված են։

Նախարարը նշել է, որ համաձայնության ձեռքբերման դեպքում գործընթացը երկար չի տևի, և որ հաշվի կառնվեն Ադրբեջանի համար կարևոր հարցերը։ Նա նաև հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

Leave a comment