ՀԱՊԿ-ը Հայաստանի առջև դուռը չի փակում․ Լավրով
ՀԱՊԿ անդամ պետությունները չեն փակում դռները Հայաստանի առջև, չնայած կազմակերպության շրջանակներում երկրին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը դիտարկելու որոշմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Որպես պայմանագրային պարտավորություններին հավատարիմ և օրինապահ կողմեր՝ մենք այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել որոշում՝ կասեցնելու Հայաստանի քաղաքացիների ընդունումը Քարտուղարություն և զրկելու Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Սա արվում է խստորեն մեր կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածին համապատասխան, որը սահմանում է, որ եթե անդամ պետության՝ ՀԱՊԿ բյուջեին ունեցած պարտքը գերազանցում է երկու տարվա ժամկետը, ապա այդ պետությունը պետք է զրկվի ձայնի իրավունքից։ Այնուամենայնիվ, մենք դռները չենք փակում», – ասել է նա երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։