Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը

Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում ստորագրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում հետևյալ հիմնական ուղղություններով՝

  • արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացում և իրավունքների պաշտպանություն,

  • օրենսդրության կատարելագործում և իրավական ակտերի փոխանակում,

  • թվայնացում և տեղեկատվական համակարգերի զարգացում,

  • իրավական օգնություն և հանրային իրազեկվածության բարձրացում,

  • մասնագիտական կարողությունների զարգացում և փորձի փոխանակում,

  • միջազգային իրավական համագործակցության ամրապնդում։

Համաձայնագիրը գործնական հիմք է ստեղծում մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և արդարադատության ոլորտում արդյունավետ լուծումների մշակման համար։

 

Leave a comment