Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

10.11.2026 | 15:21

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին, կալանքի որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկային, հիվանդությունների և կալանքի անհամատեղելիության նոր կարգավորումներին, ինչպես նաև ՌԴ-ից նախկին պաշտոնյաների արտահանձնման հարցերին։

«Հայ նախկին պաշտոնատար անձանց՝ մասնավորապես՝ Գևորգ Կոստանյանի, Միքայել Հարությունյանի, Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ»․ հարց ուղղվեց Գալյանին՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը տարիներ շարունակ մերժում է նրանց Հայաստանին փոխանցել։
Ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Ցանկացած հարց ենթակա է քննարկման։ Պատասխանատու գերատեսչությունները նաև այդ հարցերով ժամանակ առ ժամանակ միմյանց հետ քննարկումներ են ունենում»։

Մանրամասները՝ տեսանյութում։   

Ռոզա Վարդանյան

Leave a comment