ՀՀ-ն հավաքական անվտանգության իրավունք ունի նաև ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելու դեպքում

https://arm.sputniknews.ru/20261110/hh-n-havaqakan-anvtangutjan-iravunq-uni-naev-hapk-um-dzajni-iravunqic-zrkvelu-depqum-109171471.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров

Sputnik Արմենիա

Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать։ Лавров

2026-11-10T15:59+0400

true

PT2M28S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109170601_90:0:1530:1080_1920x0_80_0_0_4b2cbaa9d75d8deff413ea882ba836a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, видео

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, видео

Բաժանորդագրվել

Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)անդամ երկրները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հայաստանին կառույցում ձայնի իրավունքից զրկելու հարցը: Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության միջազգային համաժողովից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«…Մենք ստիպված էինք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված տարեկան մուծումների հետ։ Այստեղ երկակի մեկնաբանությունն անտեղի է։ 2024 թվականից՝ արդեն ավելի քան 2 տարի, Երևանը չի փոխանցում անդամավճարները, ինչի կապակցությամբ հարց է բարձրացվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին», – ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Հայաստանը հավաքական անվտանգության իրավունք ունի նույնիսկ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելու դեպքում:

Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամության համար վճարումը։ Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:

Leave a comment