ՀԱՊԿ անդամ պետությունները չորեքշաբթի կքննարկեն կազմակերպության շրջանակներում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«2024 թվականից ի վեր Հայաստանը չի կատարել ՀԱՊԿ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները՝ կապված տարեկան ֆինանսական վճարումների հետ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ առաջարկ կներկայացվի՝ Հայաստանին զրկելու կազմակերպության շրջանակներում ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպության պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից։
«Եթե ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում կայացվի Երևանի կողմից պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, Հայաստանը, այնուամենայնիվ, կպահպանի հավաքական անվտանգության իր իրավունքը»,- հավելել է նախարարը։