Արսեն Գևորգյանի կյանքի, անվտանգության և անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումը իշխանության պատասխանատվությունն էր. Լենա Մաթևոսյան

«Այսօր ծանր օր է բոլորիս համար։ Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։

Ընտրություններից առաջ նրան կալանավորեցին և հեռացրին ընտրապայքարից։ Մենք բազմիցս ահազանգել ենք, որ կալանքը չի կարող վերածվել քաղաքական ճնշման գործիքի։

Արսեն Գևորգյանի կյանքի, անվտանգության և անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումը իշխանության պատասխանատվությունն էր։

Հիմա պետք է հստակ պատասխան տրվի՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ օգնություն է ցուցաբերվել և արդյո՞ք արվել է ամեն ինչ նրա կյանքը փրկելու համար։

Այս ամենի քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։
Քաղաքացու ազատությունը քաղաքական գործիք չէ, իսկ նրա կյանքը՝ իշխանությունը պահելու գին»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment