Հունաստանի Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանը առաջնությունում ներկայացնում են 58 շախմատիստներ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
6 խաղափուլից հետո մինչև 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները։
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները։
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 3-5-րդ հորիզոնականները։
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները։
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանը ունի 5 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները։
Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։ 7-րդ խաղափուլը կկայանա նոյեմբերի 10-ին ու կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17։00-ին։