ՌԴ–ն չի առաջարկում Եվրասիայում ինչ–որ կառույց ենթարկեցնել. Լավրով

Բաժանորդագրվել

Մոսկվան հանդես է գալիս հօգուտ գործող կազմակերպությունների միջև միասնական համակարգի ստեղծման։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի ծրագրում Եվրասիայում որևէ կառույց ենթարկեցնել. կարևոր է կազմակերպությունների միջև միասնական համակարգ ստեղծել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում։

«Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մի բան, որը կենթարկեցնի գործող կազմակերպությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, որը հիմնված է շատ հստակ, իրավաբանորեն պարտավորեցնող սկզբունքների վրա։ Սակայն կարևոր է համախմբվել և նայել, թե ինչ ունենք արդեն, ինչ ենթաշրջանային կառույցներ գոյություն ունեն, ինչ կապեր կան հաստատված այդ կառույցների միջև», – հավելել է Լավրովը։

Նա նշել է, որ մոտ տասը տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ է քաշել Եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու նախաձեռնությունը։ Բացի այդ, մի քանի տարի առաջ բելոռուս գործընկերների հետ համատեղ Եվրասիական անվտանգության նախաձեռնություն էր ձևավորվել, և սկսվել էր բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի նախապատրաստման գործընթացը։

Leave a comment